Ողջույնի խոսք Գործադիր Տնօրենից

Duan

Հարգելի ընկերներ և աջակիցներ,

Բարի գալուստ մեր նոր բազմալեզու ինտերնետ կայք: Ստեղծված 2009 թվականի հունիսին` կայքը ներկայումս մատչելի է անգլերեն, իսպաներեն, կորեերեն, չինարեն, հայերեն և ռուսերեն լեզուներով: Ուրախ կլինեմ, եթե ստուգեք մեր նոր ֆունկցիաները, ինչպես օրինակ` երեխայի խնամքի ինտերնետային հանձնարարականները , խնամողների ուսուցման օրացույցը , և հիմնական միջոցներ  ծնողների և խնամողների համար , ինչպես նաև հետադարձ կապը Ձեր կարծիքը հայտնելու համար :

Ինչպես նաև, ուրախ եմ Ձեզ տեղեկացնել որ այս քառորդ Pathways-ը First-5 LA-ից ստացել է կարողունակության դոտացիա “Ծնողները որպես գործընկեր” նոր ծրագրի սկսման համար:  Դոտացիան նահանգի մասշտաբով տարվող փոքր երեխաների համար դրական, երկարաժամկետ փոփոխության մասն է, և կօգնի մեզ բարելավվել և ընդլայնել ծնողների ուսուցման ենթակառույցները:

Մեկ այլ լավ նորություն է մեր Eagle Rock-ի երեխաների զարգացման նոր կենտրոնի բարգավաճումը: Բացված 2007 թվականի մայիսին, կենտրոնը արդեն հասել է իր կարողությունների ամբողջ ծավալին և հատուկ կարիքներով երեխաները կազմում են գրանցվածների տաս տոկոսը: Վերջերս վերանորոգման նպատակով ստացված $27 000 դոտացիան թույլ կտա կենտրոնին ներդրում կատարել շենքի բարելավվման մեջ, ինչպես օրինակ օդորակիչների և հատակի վերանորոգում, ուսուցման տեխնոլոգիաներ որոնք կաջակցեն աշխատակիցների զարգացմանը և կօգնեն մեզ կիսել մեր գաղափարները երեխայի խնամողների և ծնողների հետ:

Գտնվելով մեր աշխատանքային 31րդ տարվա շեմին, մենք պաշտպանված  չենք տնտեսական վայրեջքի ազդեցությունից, բայց լավատեսությամբ ենք նայում ապագային և նպատակ ունենք շարունակել երեխաներին, ընտանիքներին և մանկական խնամքի խնամողներին բարձրորակ ծառայություններ մատուցել: Անկախ նրանից թե դուք խնամողեք, ծնող կամ ուղակի աջակցում եք մեր գործունեությանը , մենք ուրախ ենք որ դուք  Pathways համայնքի մասն եք, և հույս ունենք միասնական ուժերով առաջ շարժվել:

Duane Dennis
Գործադիր Տնօրեն