Առաքելություն

Pathways-ի առաքելությունն է ապահովել ընտանիքներին երեխաների զարգացման բարձրակարգ, ամփոփ ծրագրերով և միջոցներով, որպեսզի երեխաները կարողանան հասնել իրենց լիարժեք պոտենցիալին:

 

Երազանք

Լինել հատուկ կարիքներով երեխաների  ուսուցման և այլ օրինակելի ծառայությունների մատուցման, մսուր-մանկապարտեզային և կրթական ծրագրերում ընգրկելու համայնքի գերազանց միջոցը :

 

2008-2012 Ստրատեգիական նպատակները

Ծնողները որպես Երեխաների Վաղ Ուսուցման գործընկեր

  • Բարձրացնել երեխաների վաղ ուսուցման աջակցելու ծնողների ունակությունը ընդլայնելով ծնողների կրթական ծրագրերը, աջակցման ծառայությունները և համայնքի միջոցների մատչելիությունը:

 

Հատուկ կարիքներով երեխաների ընգրկումը Վաղ Խնամքի Ծրագրերում

 

  • Հիմնադրել Pathways-ի երեխաների զարգացման կենտրոն Eagle Rock-ում, որպես կենտրոնացված և ընտանեկան խնամքի տներում հատուկ կարիքներով երեխաների ուսուցման օրինակելի վայր , ընդլայնելով հատուկ կարիքների ծառայությունները, ստեղծելով աշխատանքային և ոչ մասնագիտական ուսուցման ծրագրեր, և վերաձևավորելով ներկա կենտրոնը ուսումնական ծրագրեր, գործունեություն և թերապևտիկ ծառայություններ ընդգրկելու համար:

 

Երեխայի խնամքի աշխատակիցների զարգացում

 

  • Մեր բոլոր ծրագրերում բարելավել երեխաների նախնական ուսուցման միջավայրը` բարձրացնելով մսուր-մանկապարտեզային  խնամողների հիմնական ունակությունները ուսումնական ծրագրերի, աշխատանքային ուսուցման և զարգացման միջոցով; համագործակցել գիտական հաստատությունների հետ  ապագա խնամողների դաստիարակման նպատակով:

 

Երեխայի  խնամքի որակի գնահատման համակարգ

 

  • Լինել առաջատար ստանդարտների և գործառնական սկզբունքների ստեղծող հատուկ կարիքներով երեխաների վաղ ուսուցման ծրագրերում ընդգրկման համար, ներառյալ զարգացման ստուգում և լավագույն փորձի օգտագործում ուսումնական ծրագրում և ընտանեկան, լիարժեք խնամքի տներում: