Դանդաղ զարգացում
Ի՞նչ է դանդաղ զարգացումը և ինչպե՞ս կարող եմ հավաստիանալ որ իմ երեխան ժամանակին է զարգանում
Երեխայի զարգացումը դա մի գործընթաց է, որի ընթացքում փոփոխվում են երեխայի ունակությունները կանխորոշված ժամանակահատվածում, որն անվանում են [Link]զարգացման ուղենիշ:[/Link] Երեխաները տարբեր արագությամբ, սակայն սովորաբար սպասվող ժամանակահատվածում են հասնում այս զարգացման ուղենիշներին :
Յուրաքանչյուր երեխա անհատականություն է և կարող է հասնել զարգացման ուղենիշներին մի քիչ շուտ կամ ուշ ի տարբերություն իր հասակակիցների: Այնուամենայնիվ, կան ժամանակահատվածների խմբեր որոնց ընթացքում երեխաների մեծ մասը հասնում են ուղենիշներին:
Դանդաղ զարգացումը հանդիպում է այն երեխաների մոտ, որոնք չեն հասել ուղենիշներին սպասված ժամանակահատվածում: Օրինակ` եթե քայլել սովորելու նորմալ սահմանը 9-րդից 15րդ ամիսն է, և եթե 20 ամսական երեխան դեռ չի քայլում սա կդիտարկվի որպես դանդաղ աճ, քանի որ 15րդ ամիսը արդեն դուրս է այն նորմալ 'պատուհանից' կամ ժամանակահատվածից որի ընթացքում երեխաները սովորում են քայլել:
Դանդաղ զարգացումը կարող է առաջանալ զարգացման հինգ շրջաններից յուրաքանչյուրում կամ առաջանալ մեկ կամ ավել շրջաններում: Ի հավելումն, զարգացման յուրաքանչյուր շրջան կապված է մյուս շրջաններում դրսևորվող աճի հետ: Այսպիսով, եթե մեկ շրջանում (օրինակ` խոսք և լեզու)դժվարություններ են նկատվում, ամենայն հավանականությամբ դա կազդի մնացած շրջանների (օրինակ` հասարակական և էմոցիոնալ)զարգացման վրա:
Տես հետևյալ Զարգացման Զգուշացնող Նշանները:
Եթե դուք մտահոգված եք ձեր երեխայի զարգացմամբ, ապա կարևոր է որպեսզի հնարավորինս շուտ գործի անցեք: Վաղ միջամտությունը հետագա հաջողության բանալին է:
- Կապվեք ձեր երեխայի բժշկի հետ: Ձեր երեխայի բժիշկը կարող է խոսել ձեզ հետ, զննել երեխային և ուղղել ձեզ դեպի համապատասխան ծառայություններներ, որոնք օգնում են ախտորոշել և գնահատել երեխաների դանդաղ աճը:
- Քննարկեք ձեր անհանգստությունը երեխայի մանկապարտեզի դաստիարակի հետ:
- Կապվեք ձեր տեղական Մարզային Կենտրոնի կամ Վաղ Սկիզբ Ծրագրի հետ
- Կապվեք ԼԱՄԴՇ (LAUSD) Մանուկների և Նախադպրոցական Աջակցման Ծառայությունների հետ 213-241-4713 համարով
- Կապվեք Pathways-ի Ռեսուրսներ և Հանձնարարական բաժնի մասնագետի հետ
Այլ Ռեսուրսներ և Կապ
