Զարգացման զգուշացնող նշանները
Կան հնարավոր դանդաղ աճի մի քանի հիմնական "զգուշացնող նշաններ":
Դրանք ներառում են`
Վարքային զգուշացնող նշաններ
- *Ուշադրություն չի դարձնում կամ կենտրոնանում որոշակի գործունեության վրա նույնքան ինչքան իր հասակակից այլ երեխաները
- *Կենտրոնանում է անսովոր առարկաների վրա երկար ժամանակ, դա նրան ավելի է դուր գալիս քան հաղորդակցվելը
- *Խուսափում կամ հազվադեպ է նայում այլ անձանց աչքերին
- *Անսովոր ձևով նյարդայնանում է, երբ փորձում է հասարակ խնդիրներ կատարել, որոնք նրա հասակակից երեխաների մեծ մասը կարող են կատարել
- *Ագրեսիվ վարմունք է ցուցաբերում, անկարգություն անում և այլ երեխաների համեմատ ավելորդ համառություն է ցուցաբերում
- *Ամենօրյա կյանքում բռնի վարմունք է ցուցաբերում
- *Սևեռուն դիտարկում հեռավորությունը, շարժում մարմինը կամ խոսում ինքն իր հետ ավելի հաճախ քան իր հասակակից այլ երեխաներ
- *Չի փնտրում խնամակալի կամ ծնողի սերը և հաստատումը
- *Խոշոր մկանների շարժական համակարգի զարգացման զգուշացնող նշաններ
- *Գրգռված բազուկներ և/կամ ոտքեր
- *Մարմնի փափուկ կամ կակուղ կեցվածք, համեմատ հասակակից այլ երեխաների հետ
- *Օգտագործում է մարմնի մեկ կողմը ավելի հաճած քան մյուսը
- *Անշնորհք շարժուձև ունի համեմատած հասակակից այլ երեխաների
Տեսողության զգուշացնող նշաններ
- Դժվարանում է աչքերով հետևել անձանց կամ առարկաները
- Հաճախակի տրորում է աչքերը
- Շրջում, թեքում է գլուխը լարված կամ անսովոր դիրքով երբ փորձում է առարկային նայել
- Դժվարանում է հատակին ընկած փոքր առարկաներ գտնել կամ վերցնել (12 ամսեկան տարիքից հետո)
- Դժվարանում է կենտրոնանալ կամ աչքերով այլ անձանց հանդիպել
- Փակում է մեկ աչքը երբ փորձում է նայել հեռվում գտնվող առարկաներին
- Աչքերը շլանում են կամ շուռ գալիս
- Առարկաները տեսնելու համար չափազանց մոտեցնում է աչքերին
- Մեկ կամ երկու աչքերը աննորմալ չափ կամ գունավորում ունեն
Լսողության զգուշացնող նշաններ
- Խոսում է շատ բարձրաձայն կամ ցածրաձայն
- Դժվարանում է պատասխանել երբ նրան կանչում են սենյակի մյուս ծայրից, անգամ եթե կանչվում է շատ հետաքրքրաշարժ պատճառով
- Շրջում է մարմինը, որպեսզի միշտ նույն ականջը շրջված լինի ձայնի կողմը
- Դժվարանում է հասկանալ ինչ է ասվում կամ հետևել տրված ուղղություններին 3 տարեկան դառնալուց հետո
- Չի ցնցվում բարձր աղմուկներից
- Ականջները փոքր են կամ դեֆորմացված
- Չի կարող արտաբերել ձայներ կամ բառեր, որոնք համապատասխանում են իր տարիքին
