Երեխաների Զարգացման Կենտրոններ
West Hollywood-ի և Eagle Rock-ի մեր երկու երեխայի զարգացման լիարժեք կենտրոններում մեր նպատակն է ստեղծել խնամքի և փայփայանքի միջավայր, որտեղ բոլոր զարգացման շրջաններում գտնվող երեխաները կարող են սովորել և զարգանալ:
Վաղաժամ միջամտությունը տրամադրում է լավագույն հնարավորությունը հաստատուն կրթական և հասարակական հիմքեր ունենալու համար: Որպես վաղ խնամքի և կրթության բնագավառի առաջնորդ, Pathways-ը նաև տրամադրում է խորհրդատվական և ուսուցման ծառայություններ Լոս Անջելեսի շրջանի տարածքում գտնվող գրասենյակներին և անհատներին: Այս փորձառւթյունը փոխանցվում է նաև Eagle Rock-ի և West Hollywood-ի կենտրոնների աշխատակազմի անդամներին, հավելյալ առավելություն տրամադրելով մեր խնամքի տակ գտնվող երեխաների համար:
Մեր երկու Երեխաների Զարգացման Կենտրոններում էլ մենք առաջարկում ենք խաղերի վրա հիմնված գործունեություն, որը բխում է յուրաքանչյուր երեխայի անհատական կարիքներից և ունի համակարգված մոտեցում, տրամադրելով բոլոր երեխաներին համապատասխան քաջալերանք, ուսուցման և շփման հնարավորություններ: Իրական աշխարհի փորձի միջոցով երխաները ձեռք են բերում կարեկցելու կարողություն, համբերատարություն և իրենցից տարբեր անձանց ընդունում:
Երեխայի խնամքի մեր լիարժեք կենտրոններում մենք ողջունում և աջակցում ենք ծնողի մասնակցությանը ցանկացած մակարդակում: Մեր բաց դռների օրենքը հնարավորություն է տալիս բոլոր ծնողներին և վերակացուներին մասնակցել իրենց երեխաների կրթությանը: Մենք առաջարկում ենք ծնողներին երեխայի զարգացման տարբեր կարևոր թեմաների վերաբերյալ ուսուցման ծրագրեր` նրանց հարմար ժամերին: Մենք նաև հնարավորություն ենք տալիս ծնողներին շփվել միմյանց հետ և մասնակցել ծնողների աջակցման խմբերի գործունեությանը, ինչպես նաև օժանդակման ջանքերին:
Այժմ,West Hollywood-ի նախադպրոցական կենտրոնում օգտագործելով First 5 LA- ի կողմից հատկացված ֆոնդի միջոցները, մենք անցկացնում ենք երեխայի զարգացման ստուգում և ծնողների ժողով:
West Hollywood-ի նախադպրոցական կենտրոնում մենք օգնում ենք 2.6-ից 5 տարեկան 34 երեխաների, որոնք բաժանված են երկու ակտիվ և աշխույժ դասարանների: Աշխատանքային ժամեր` 7:30 – 17:30 Լրացուցիչ տեղեկատվության կամ երեխային գրանցելու համար դիմեք կենտրոնի աշխատակազմին`(323) 850-3090 հեռախոսահամարով, կամ (323) 850-3091 ֆաքսով:
West Hollywood-ի նախադպրոցական կենտրոնը գտնվում է հետևյալ հասցեում.
7377 Santa Monica Blvd.
Los Angeles, CA 90046
Pathways-ի Eagle Rock-ի երեխայի զարգացման կենտրոնում մենք սպասարկում ենք 18 ամսեկանից 5 տարեկան 73 երեխաների որոնք բաշխված են հինգ ակտիվ և աշխույժ դասարանների: Աշխատանքային ժամեր` 7:00 – 18:30: Լրացուցիչ տեղեկատվության կամ երեխային գրանցելու համար դիմեք կենտրոնի աշխատակազմին`(323) 982-3025 հեռախոսահամարով, կամ (323) 982-3027 ֆաքսով:
Pathways-ի Eagle Rock-ի մանկական զարգացման կենտրոնը գտնվում է հետևյալ հասցեում.
4824 Eagle Rock Blvd.
Los Angeles, CA 90041
Երեխաների Զարգացման Կենտրոնների համար տես Ծնողի տեղեկագիրքը: Այստեղ կգտնեք ամբողջ անհրաժեշտ տեղեկատվությունը երեխայի զարգացման երկու կենտրոններից որևէ մեկում ձեր և ձեր երեխայի ընդգրկման վերաբերյալ:
