Գնահատեք երեխայի հնարավոր խնամողին

Տվեք հետևյալ հարցերը

  • Ի՞նչ ուսուցում եք անցել և ինչ փորձ ունեք: Արդյո՞ք դա ներառում է հատուկ կարիքներով երեխաների հետ աշխատանքի ուսուցում:
  • Կարո՞ղ եք տրամադրել այլ ծնողներից ստացված մի քանի հանձնարարականներ:

Առողջություն և անվտանգություն

 

  • Քանի՞ երեխայի հետ է աշխատում մեկ մեծահասակը:
  • Իսկ եթե երեխան հիվանդանա կամ նրան դեղ անհրաժեշտ լինի:
  • Ի՞նչ էվակուացիայի պլան ւուեք վտանգի դեպքերւմ:

Ծրագիր և շրջակա միջավայր

 

  • Արդյո՞ք ձեր ծրագիրը լիցենզավորված և/կամ լիազորագրված է:
  • Ինչպիսի՞ն է լինելու իմ երեխայի օրական գրաֆիկը:
  • Ինչպե՞ս եք ներառում հատուկ կարիքներով երեխաներին ամենօրյա գործունեության և ռեժիմի մեջ:
  • Որո՞նք են որպես ծնող իմ ընդգրկման հնարավորությունները:

Օրենք

 

  • Ինչքա՞ն է ձեր վճարը: Ե՞րբ պետք է դրանք վճարվեն: Արդյո՞ք կան հավելյալ վճարներ, որոնց մասին պետք է տեղյակ լինեմ:
  • Արդյո՞ք ունեք գրանցված ներքին օրենքներ և գործընթացներ, որոնց մասին պետք է տեղեկանամ (օր` ոչ աշխատանքային օրերի, հիվանդության, արձակուրդի վերաբերյալ):

 

Ինչի վրա է պետք ուշադրություն դարձնել ձեր այցելության ժամանակ.

Շրջակա միջավայր

  • Արդյո՞ք խնամողը ջերմ և ողջունող է:
  • Արդյո՞ք մեծահասակները հարգալից են երեխաների և միմյանց նկատմամբ:
  • Արդյո՞ք խնամողին դւր է գալիս երեխաների հետ ժամանակ անցկացնելը:
  • Արդյո՞ք դուք ձեզ լավ եք զգում խնամողի հետ:

Առողջություն և անվտանգություն

  • Արդյո՞ք երեխաները միշտ վերահսկվում են, ներառյալ քնի ժամը:
  • Արդյո՞ք շրջակա միջավայրը երեխաների համար ապահով է (օր` ծխի ազդանշանիչներ, ծածկված ռադիատորներ, հոսանքի վարդակների փակեր, և վտանգավոր այլ առարկաների կամ նյութերի հեռացում):

Ծրագիր

  • Արդյո՞ք երեխաները կարող են ընտրել իրենց համապատասխան գործունեւթյուն կամ խաղեր` ներսը/դրսում, հանգիստ/աշխույժ, խմբակային/անհատական:
  • Արդյո՞ք կան խաղալու բավականաչափ նյութեր և առարկաներ:
  • Ինչպե՞ս են հատուկ կարիքներով երեխաները ներառվում  ամենօրյա գործունեության և ռեժիմի մեջ:

Օրենք

  • Արդյո՞ք խնամողի ներքին օրենքներն կամ գործընթացները գրված կամ հրատարակված են:
  • Արդյո՞ք երեխայի խնամքի լիցենզիան ցուցադրված է: