Ստացեք մանկական խնամքի վճարի օգնւթյւն

Եթե դուք ծնող եք, որը

  • դպրոցում է,
  • աշխատում է,
  • աշխատանք է փնտրում,
  • արհեստ է սովորում,
  • մասնակցում է GAIN/CalWORKs ծրագրերին


Pathways-ը կարող է ձեզ աջակցել անվճար կամ զեղչված արժեքով երեխայի խնամք ստանալ:


Pathways-ը կառավարում է ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին ուղղված մի քանի ծրագրեր, որոնք տրամադրում են երեխայի խնամքի լրիվ կամ մասնակի վճարման օգնություն աշխատող, աշխատանք փնտրող, դպրոց կամ ուսւցման  ծրագրի հաճախող կամ նշված այլ չափանիշի համապատասխանող ծնողներին: Ծնողի ընտրությունը տվյալ ծրագրերի հիմնական բաղադրիչն է:  Բոլոր ծրագրերը թույլ են տալիս ծնողներին ընտրել երեխայի խնամքի այն տարբերակը, որը համապատասխանում է տվյալ ընտանիքի և երեխայի պահանջներին: Ծնողները ազատ են ընտրել երեխայի խնամքի բազմաթիվ միջոցներից , ներառյալ` Ընտանեկան խնամք, Երեխայի խնամքի կենտրոններ, դպրոցական երկարօրյա ծրագրեր, զբոսայգիներ և հանգստի ծրագրեր: Անգամ մի ընկեր կամ հեռու բարեկամ կարող է վարձատրվել երեխայի խնամքի համար:


Մեր ծրագրի մասնագետները աշխատում են յւրաքանչյուր ընտանիքի հետ, նրանց համապատասխանելիությունը վավերացնելու և ծնողի ընտրած երեխայի խնամողի հետ գրավոր համաձայնագիր ստեղծելու համար:


Այն ամենը ինչ անհրաժեշտ է իմանալ մասնակցելու համար` տրված է մեր Երեխայի խնամքի վճարման և օժանդակման ծարագրի ծնողի տեղեկագրքում

 

Ստյուգեք արդյոք համապատասխանյում եք` օգտագործելով մեր վճարման օժանդակման հաշվիչը կամ զանգահարեք ռեսուրսների և հանձնարարականների գծով Pathways-ի որևէ մասնագետի :

 

Համապատասխան ընտանիքներին ծառայություն է մատուցվում անկախ սեռից, ռասայից, կրոնից, ազգությունից կամ անաշխատունակությունից:

Support