Ծնողի ՀՏՀ

1-ին Բաժնի ծրագրեր

Հ: Արդյո՞ք 1-ին Բաժնի խնամքի մասնակից-խնամող ծառայւթյւնների համաձայնագրի (st1-05) ներկայացնելւց հետո կարող եմ միանգամից սկսել օգտվել իմ երեխայի մանկական խնամք տրամադրողի ծառայւթյւններից:

Պ: Ծառայությունների համաձայնագիրը մասնակցի և երեխայի խնամողի միջև երեխայի խնամքի տրամադրման վերաբերյալ կնքված համաձայնագիր է: Մասնակիցներին խորհուրդ է տրվում հարցնել ընտրված երեխայի խնամողին նրանց ներքին օրենքների և գործընթացների վերաբերյալ` մինչև խնամքի  սկսելը:

Ծնող-խնամող  համաձայնագրի ներկայացումը ՉԻ ԱՊԱՀՈՎՒՄ երեխայի խնամողի վճարումը: Եթե սկսեք օգտվել երեխայի խնամողի ծառայություններից  և ձեր խնդրանքը մերժվի, ծնողը պատասխանատու է երեխայի խնամողի վճարման համար:


Հ: Ինչքա՞ն ժամանակ է տևում գործի հաստատումը:

Պ: Պահանջված փաստաթղթերի մեր գրասենյակ ներկայացնելուց հետո մենք կդիտարկենք և կհաստատենք ձեր փաստաթղթերը և նրանց համապատասխանությունը: Եթե ինչ-որ փաստաթուղթ բացակայում է կամ լիարժեք չէ, գործը կուղարկվի ձեզ ճշտման համար: Բոլոր փաստաթղթերը լիարժեք վերադարձնելուց հետո գործի փաթեթը կհաստատվի և դուք կստանաք հետագա գործողությունների վերաբերյալ ծանուցում, որը ձեզ կտեղեկացնի գործի արդյունքի վերաբերյալ:


Հ: Արդյո՞ք կարող եմ թղթերը ֆաքսով ուղարկել:

Պ: Դժբախտաբար մենք ֆաքսով ուղարկած փաստաթղթեր չենք ընդունում: Ծնող-խնամող  ծառայությունների համաձայնագիրը իրավաբանական փաստաթուղթ է, այդ պատճառով նման կարևոր փաստաթղթերի միայն բնօրինակներն են ընդունելի:


Հ: Իմ ընտրած երեխայի խնամողը ազգակցական կապ ՉՒՆԻ իմ երեխայի հետ: Ո՞րն է նման երեխայի խնամողի համար նախատեսված գործընթացը:

Պ: Եթե ձեր ընտրած երեխայի խնամողը ազգակցական կապ չունի ձեր երեխայի հետ ապա նա համարվում է TrustLine-ի խնամող: TrustLine-ի խնամողը պետք է անցնի մատնահետքերի և անցյալի ստուգում: Խնամողի անցյալի ստուգումից և վարկաբեկող նյութեր չհայտնաբերելուց հետո` նրանց վճարումը կհաստատվի:

Եթե նրանք ստուգումը չանցնեն` ձեր գործընթացը կմերժվի և վճարում չի կատարվի:


Հ: Ինչպե՞ս/ե՞րբ  իմ երեխայի խնամողը կվճարվի:

Պ: Գործի թույլտվության հաստատումից հետո մասնակիցը և երեխայի խնամողը  կստանան գործի արդյունքի մասին տեղեկացնող ծանուցում: Երեխայի խնամողի ծանուցումը կներառի խնամողի վճարման պահանջագրի (ՄՎՊ) ձևաթուղթը: Վճարում պահանջելու համար ծնողը և երեխայի խնամողը պետք է լրացնեն այն և ներկայացնեն Pathways:

 

Հ: Ի՞նչ է անկայուն գրաֆիկը

Պ: Անկայուն գրաֆիկի ձևաթուղթը օգտագործվում է զեկուցելու համար մուտքի և ելքի ժամերը այն ծնողների համար, ում գրաֆիկը կանոնավոր չէ: Ձևաթուղթը պետք է ստորագրվի ձեր վերահսկիչի կողմից, որը կհաստատի գործունեության օրերը/ժամերը: Տվյալ ձևաթուղթը պետք է ներկայացվի ամեն ամիս, քանի դեռ գործունեությունը անկայուն է:

 

Հ: Ի՞նչ է ընտանեկան վճարը

Պ: Որպեսզի որոշվի մասնակցի համապատասխանելիւթյւնը, կկատարվի ընտանիքի եկամւտի գնահատւմ: CalWORKs 1-ին Բաժնի մասնակից ընտանիքները, որոնց չհարկված հասւյթը կազմւմ է սահմանված պետական միջին հասւյթի 50 տոկոսից ավելին, կարող են պատասխանատւ սահմանվել տրամադրողի վճարի մի մասի համար: Ընտանեկան վճարը հիմնված է Կալիֆորնիայի նահանգի կողմից սահմանված վճարման գրաֆիկի աղյւսակի վրա: Ընտանեկան վճարը ծնողի կողմից ւղակիորեն մւծվւմ է Pathways:

 

Հ: Ինչքա՞ն ժամանակ Pathways-ը կարող է ինձ աջակցել երեխայի խնամքի հարցւմ:

Պ: Եթե դւք շարւնակւմ եք համապատասխանել պահանջներին, մինչև երեխայի 13 տարեկան դառնալը դւք ենթակա եք երեխայի խնամքի ծառայւթյւնների ստացման; միայն 13 տարեկան անց հատւկ կարիքներով երեխաներն են շարւնակւմ համապատասխանել խնամքի ստացման պահանջներին: Հետագա գործողւթյւնների վերաբերյալ ծանւցւմը կնշի հաստատման ժամանակահատվածի սկզբի ե ավարտի ամսաթվերը:

 

CDE նպաստի ծրագրեր

Հ: Ես հաստատվել եմ անկայուն գրաֆիկի հիման վրա: Ի՞նչ է դա նշանակում:

Պ: Մասնակիցը, որի համար հաստատվել է անկայւն գրաֆիկ ւնի տատանվող աշխատանքային օրեր և ժամեր: Քանի որ Pathways-ը նախորոք չգիտի ձեր աշխատանքային օրերը կամ ժամերը, այդ պատճառով ձեր գրաֆիկը հաստատված է որպես անկայուն գրաֆիկ: Անկայուն գրաֆիկ ունեցող մասնակիցները պետք է շարժվող գրաֆիկը և այլ լրացուցիչ տեղեկատվություն տրամադրեն մինչև ամսվա 5րդ օրը: Ներկայացված փաստաթղթերը ուսումնասիրելուց հետո Pathways-ը կորոշի ձեր երեխայի խնամողի վճարը:


Հ: Ես չեմ ստացել ամսեկան անկայւն գրաֆիկի ձևաթւղթը: Արդյո՞ք կարող եմ վերցնել այն գրասենյակից:

Պ: Ամսեկան անկայւն գրաֆիկը ւղարկվւմ է միայն փոստով: Եթե դւք չեք ստացել ձեր գրաֆիկը կամ ցանկանւմ եք այն փոխել, դւք պետք է զանգահարեք ձեր ծրագրի մասնագետին: Այն ձեզ կւղարկվի մեկ աշխատանքային օրվա ընթացքում:


Հ: Որո՞նք են երեխայի խնամքի հաստատված ժամերը:

Պ: Սկզբնական գրանցման ժամանակ կամ փոփոխւթյան դեպքւմ դւք և երեխայի խնամողը կստանաք ծանուցում երեխաների խնամքի հաստատված ժամաքանակով:  Կարևոր է, որ դւք կարդաք ծանուցման վրայի “ծանոթությունները" երեխայի խնամքի հաստատված ճշգրիտ ժամաքանակների համար: Եթե դւք օգտվւմ եք հաստատված ժամաքանակից ավել ժամերից, Pathways-ը պատասխանատվություն չի կրում տվյալ ժամերի հատուցման համար:


Հ: Ես ցանկանում եմ լիազորել այն անձի տանել իմ երեխաներին խնամքի տուն կամ վերցնել այնտեղից: Ի՞նչ պետք է անել:

Պ: Դւք պետք է դիմեք ձեր ծրագրի մասնագետին տվյալ անձի տվյալները հրատապ տեղեկատվության ձևաթղթում ավելացնելու համար Դւք պետք է լրացնեք նոր ձևաթուղթ: Տվյալ օրը երեխային բերող և տանող անձը պետք է ստորագրի այցելության ցանկը մուտքի/ելքի ժամանակ: Տվյալ անձի անունը տվյալները հրատապ տեղեկատվության ձևաթղթում չունենալը կհանգեցնի ձեր երեխայի խնամողի վճարի ուշացման:


Հ: Ինձ օգնւթյուն է հարկավոր երեխայի խնամող գտնելու համար: Ո՞վ կարող է ինձ օգնել:

Պ:Տես տվյալ անվճար ինտերնետային հանձնարարականներն և տեղեկատվություն ստացեք որակյալ  երեխայի խնամք ընտրելու վերաբերյալ կամ զանգահարեք մեր ռեսուրսների և հանձնարարականների վարչություն

 

Հ: Կարող է ընտանիքի անդամ կամ ընկեր լինել իմ երեխայի խնամողը անգամ եթե նրան չունեն երեխայի խնամքի լիցենզիա:

Պ: Այո, ձեր երեխաներին խնամելւ համար դւք կարող եք օգտվել լիցենզիա չպահանջող երեխա խնամողի ծառայւթյւններից: Խնդրւմ ենք հիշել, որ հնարավոր է անհրաժեշտ լինի ձեր ընտրած անձը անցնի մատնահետքերի զննում և տուբերկուլյոզի ստուգում:  Խնդրում ենք դիմել ծրագրի մասնագետին հավելյալ տեղեկատվության համար:


Հ: Արդյո՞ք Pathways-ը կվճարի իմ երեխայի խնամքի ամբողջ արժեքը:

Պ: Ձեր երեխայի խնամքի ժամերը կհաստատվեն հիմնվելով ձեր խնամքի փաստաթղթավորված կարիքի վրա: Pathways-ը երեխայի խնամքի նպաստ է տրամադրւմ Կալիֆորնիայի նահանգի թւյլատրած մաքսիմւմ չափով: Եթե ձեր խնամողի գները մաքսիմւմից բարձր են, ձեզանից կպահանջվի ուղղակի վճարել հավելյլա արժեքը, սա կոչվում է համատեղ վճարում:


Ի հավելումն, կախված ձեր ընտանիքի չափսից և եկամուտից, ձեզանից կարող են պահանջել “ընտանեկան վճար”, օրական ֆիքսված գումար ձեր երեխայի խնամքի ծառայությունների համար: Սա վճարվում է ուղղակի Pathways-ին:


Հ: Արդյո՞ք կարող եմ ընտրել մեկից ավել խնամող  երեխայի համար:

Պ: Դւք կարող եք նւյն երեխայի համար ընտրել մեկից ավել խնամող, եթե երեխայի առաջնային խնամողի աշխատանքային ժամերը չեն կարող բավարարել ձեր երեխայի խնամքի կարիքները: Օրինակ` ձեր խնամողը  աշխատում է միայն երկուշաբթիից մինչև ուրբաթ, սակայն դուք  աշխատում եք նաև շաբաթ օրը: Շաբաթ օրը խնամք տրամադրելու համար դուք կարող եք ընտրել երկրորդ խնամող:

Support