Մանկական խնամքի տեսակները

Մանկական խնամքի կենտրոնները

Մանկական խնամքի կենտրոնները (երբեմն կոչում են մսուր, մանկապարտեզ կամ նախադպրոցական ուսումնական հաստատություն) երեխաների խմբի հետ ամբողջ օրը կամ օրվա մի մասը խնամք են տրամադրում երեխային: Տվյալ կենտրոնները կարող են խնամք տրամադրել նորածիններին, նոր քայլել սկսող երեխաներին, նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաներին: Կենտրոնները լինում են տարբեր մեծության, ուղղվածության և սկզբունքներ հետապնդող:

  • Այս միջավայրը հատուկ երեխաների համար է նախատեսված:
  • Համատեղ աշխատանքը կարող է նպաստել դրական միջավայրի և համագործակցության ոգու ստեղծմանը:
  • Աշխատակիցների անձնական խնդիրները չեն ազդում կենտրոնի ժամերի վրա:
  • Կենտրոններից շատերը գրավոր հաշվետվություն են ներկայացնում յուրաքանչյուր երեխաի կատարած աշխատանքի մասին:
  • Հավանական է, որ կենտրոնները կապեր ունենան գործունեության ավելի լայն ոլորտ ընդգրկող համայնքային կազմակերպությունների հետ:
  • Որոշ կենտրոններ նախատեսված են հատուկ կարիքներ ունեցող երեխաներին գնահատելու և օգնելու համար:
  • Նահանգը պահանջում է, որ աշխատակիցները կարողանան երեխաների զարգացման սահմանված մակարդակն ապահովող պարապմունքներ և ուսուցում իրականացնել, և որոշակի թվով աշխատակիցների խնամքի տակ սահմանված թվով երեխաներից ավելի երեխա չգտնվի:
  • Կենտրոնը պետք է համապատասխանի նահանգի կողմից սահմանված օրենքներին առողջության և ապահովության արտոնագրման պահանջներին:

Մանկական խնամքի կենտրոն հանձնարարականներ ստանալու համար որոնեք մեր խնամողների տվյալների շտեմարանը կամ զանգահարեք հանձնարարականների գծով Pathways -ի որևէ մասնագետի:

 

Մանկական Խնամքի Լիցենզավորված Ընտանեկան Կենտրոնը

Մանկական Խնամքի Լիցենզավորված Ընտանեկան Կենտրոնը  կարելի է նկարագրել որպես իր տանը մանուկներին խնամք տրամադրելու փոքր գործ վարող անձի կողմից տրամադրվող խնամք: Ցանկացած անձ, որն իր տանը մեկ այլ ընտանիքի մեկից ավելի երեխա է խնամում, որոնք իր ազգականները չեն, ընտանեկան մանկական խնամքի մատակարար է և, ըստ օրենքի, պարտավոր է նման գործունեություն իրականացնելու լիցենզիա ստանալ: Լիցենզավորված ընտանեկան մանկական խնամքը կարող է փոքր լինել (6-8 երեխա) կամ մեծ (մինչև 14 երեխա և օգնական):

  • Միջավայրը նման է տան միջավայրին:
  • Դա դառնում է ՙերկրորդ ընտանիքը՚  ծնողի և երեխայի համար:
  • Դուք հնարավորություն եք ստանում շարունակել օգտվել միևնույն նախնական բուժսպասարկողի ծառայություններից:
  • Կարող է առավել ճկուն լինել թեթև հիվանդություն ունեցող երեխաներին խնամելու հարցում:
  • Կարող է հարմարվել երկար կամ անսովոր ժամերին:
  • Հնարավոր է նույն ապրելակերպն ունեցող խնամող գտնել:
  • Լիցենզավորումը ապահովում է, որ տանը բնակվող յուրաքանչյուր չափահաս անձ տուբերկուլյոզի ստուգում անցած լինի և երբեք մեղադրված չլինի երեխաների նկատմամբ բռնության մեղադրանքով:

Ընտանեկան մանկական խնամքի հանձնարարականներ ստանալու համար որոնեք մեր խնամողների տվյալների շտեմարանը կամ զանգահարեք տեղեկատվության գծով Pathways -ի որևէ մասնագետի:

Երեխային  խնամող անձ որից չի պահանջվում լիցենզիա  ունենալ

Երեխային  խնամող անձ որից չի պահանջվում լիցենզիա  ունենալ- կարող է տրամադրվել որևէ բարեկամի, ազգականի, դայակի կողմից` իր կամ Ձեր տանը, ամբողջ օրը կամ օրվա մի մասը: Այս տիպի խնամք տրամադրողներից չի պահանջվում արտոնագիր ստանալ, քանի որ նա խնամում է միայն մեկ ընտանիքի երեխայի:

  • Այս տիպի խնամքը կարող է հարմար լինել ծնողին:
  • Ձեր երեխան կարող է իրեն ծանոթ շրջապատում գտնվել:
  • Երբ երեխաները քիչ են, հիվանդանալու վտանգն ավելի փոքր է, քան այլ տիպի խնամքի դեպքում:
  • Սովորաբար մեկ սպասարկողի խնամքի տակ ավելի քիչ երեխա է գտնվում:

Լիցենզավորումից  ազատված մանկական խնամքի համար Ձեր բարեկամներին կամ ազգականներին առաջարկեք դառնալ Ձեր երեխայի խնամողը:

 

Դասերից առաջ և հետո տրամադրվող խնամքի ծրագրերը

Դասերից առաջ և հետո տրամադրվող խնամքի ծրագրերը գործում են շատ տարրական դպրոցներում և այլ վայրերում` այն ծնողների համար, որոնց հարկավոր է իրենց դպրոցական տարիքի երեխային որևէ մեկի մոտ թողնել մինչև դասերն սկսելը կամ նրան դպրոցում թողնել մինչև աշխատանքային օրվա ավարտը:

  • Սովորաբար գործում են դպրոցում:
  • Անցումը երեխայի համար հեշտ է:
  • Երեխայի հետ կարող են պարապել կամ օգնել դասերը պատրաստել:
  • Երեխան իր ընկերների հետ է խաղում:
  • Նվազագույն ծախս:
  • Տեղեկություն արտոնագրման մասին: (?)

Դասերից առաջ և հետո տրամադրվող խնամքի ծրագրերի վերաբերյալ հանձնարարականներ ստանալու համար ծանոթացեք ցուցակին կամ զանգահարեք հանձնարարականներվերաբերյալ տեղեկատվության գծով Pathways -ի որևէ մասնագետի:

 

Զբոսայգիները և ազատ ժամանցի ծրագրերը

  • Համայնքում լավ հայտնի վայրեր:
  • Երեխայի հետ կարող են պարապել կամ օգնել դասերը պատրաստել:
  • Առավել անկաշկանդ միջավայրում գտնվելով` երեխան կարող է անկախության զգացում ունենալ:
  • Մարզական սարքերից օգտվելու հնարավորություն:
  • Երեխաների համար հետաքրքիր խաղեր:
  • Նվազագույն ծախս:

Հանձնարարականներ  ստանալու համար Դասերից առաջ և հետո տրամադրվող խնամքի ծրագրերի վերաբերյալ ծանոթացեք ցուցակին կամ զանգահարեք հանձնարարականների  վերաբերյալ տեղեկատվության գծով Pathways -ի որևէ մասնագետի:

Support