Մատակարարի ՀՏՀ

Ընդհանուր հարցեր

Հ: Ինչպե՞ս կարող եմ դառնալ մանկական խնամքի լիցենզավորված մատակարար:

Պ: Մանկական խնամքի ընտանեկան տան լիցենզիա ստանալու համար դուք պետք է.

  1. Հաճախեք մանկական խնամքի ընտանեկան տան կողմնորոշման հանդիպմանը, որը ներկայացվում է խնամքի ծառայությունների լիցենզավորման համայնքային գրասենյակի կողմից:  Մանկական խնամքի ընտանեկան տան կողմնորշման հանդիպումների գրաֆիկին ծանոթանալու համար զանգահարեք խնամքի ծառայությունների լիցենզավորման համայնքային գրասենյակ (323) 981-3350 կամ (310) 337-4333 հեռախոսահամարներով:
  2. Դուք պետք է լրացնեք և ներկայացնեք խնամքի ծառայությունների լիցենզավորման համայնքային գրասենյակի մանկական խնամքի ընտանեկան տան դիմումի փաթեթը:
  3. Դուք պետք է անցնեք խնամքի ծառայությունների լիցենզավորման համայնքային գրասենյակի տեսչական ստուգումը:


Հ: Ինչպե՞ս կարող է Pathways-ը օգնել ինձ  ստանալ մանկական խնամքի ընտանեկան տան լիցենզիա :

Պ: Pathways-ը կարող է օգնել ձեզ մանկական խնամքի ընտանեկան տան լիցենզիա ստանալ`

  1. Ստուգելով մանկական խնամքի ընտանեկան տան լիցենզիա ստանալու ձեր լրացրած դիմումը;
  2. Գումարային ֆոնդի առկայության դեպքում, մասնակի հատուցում տրամադրելով մեծահասակների, երեխաների և մանուկների վերակենդանացման սարքերի, առաջին օգնության, և առողջության ու անվտանգության վկայագրերի տրամադրման համար;
  3. Մինչև խնամքի ծառայությունների լիցենզավորման համայնքային գրասենյակի տեսչական ստուգումը այցելելով խնամքի տուն;
  4. Տրամադրելով մասնագիտական զարգացման հնարավորություններ և ուսուցում;
  5. Տրամադրելով ձեր մանկական խնամքի ընտանեկան տան ծրագրի վերաբերյալ ուսումնական նյութեր;
  6. Պատասխանելով լիցենզավորման գործընթացի վերաբերյալ ցանկացած հարցի կամ մտահոգության:


Հ: Որտե՞ղ կարող եմ մանկական խնամքի և հոգածության վերաբերյալ ուսուցում ստանալ:

Պ: Pathways-ը տրամադրում է ուսուցման ծրագրեր և մասնագիտական զարգացման հնարավորություններ լիցենզավորված խնամակալների և խնամքի սպասարկում տրամադրողների և նրանց աշխատակազմերի համար: Թեմաները տարբեր են, սկասած երեխայի զարգացումից, բիզնեսի զարգացումից մինչև հատուկ կարիքներ ունեցող երեխաներ և շատ ավելին” Տե´ս մեր ուսուցման ծրագրերի օրացույցը կամ զանգահարեք միջոցների և ուղղության վարչություն (213) 427-2700 հեռախոսահամարով.

 

Առաջին փուլի ծրագիր

Հ: Եթե որևէ մասնակից մեզ տեղեկացնում է, որ նրանք համապատասխանում են մանկական խնամքի մատակարարման պահանջներին, արդյո՞ք դա նշանակում է որ նրանք հաստատված են:

Պ: Մասնակիցը կարող է հաստատված լինել որպես մանկական խնամքի տրամադրող, այսինքն`նրանք համապատասխանում են CalWORKs-ի ծրագրերի պահանջներին,  սակայն կան այլ գործոններ որոնք պետք է բավարարվեն մատակարարի կողմից մինչև մանկական խնամքի հաստատումը: Մասնակցի մանկական խնամքի համապատասխանելը չի երաշխավորում մասնակցի հաստատումը:


Հ: Քանի՞ օր և ժամ կարող է սպասարկվել մեկ ընտանիք:

Պ: Երբ մասնակցի փաթեթը հաստատվի դուք ծանուցում կստանաք , որը ձեզ կտեղեկացնի մանկական խնամքի թույլտվության օրերի, ժամերի, գնացուցակի, սկզբի և ավարտի ամսաթվերի վերաբերյալ:


Հ: Ես նախկինում թռուցիկ եմ տրամադրել որի մեջ նշված էին իմ գները, արդյո՞ք պետք է նշեմ իմ գները մասնակից-Խնամող ծառայությունների համաձայնագրում (St1-05):

Պ: Այո: Մասնակից-Խնամող ծառայությունների համաձայնագիրը ըստ ընտանիքի տրամադրվող համաձայնագիր է: Այս ձևաթղթերի մշակման հետաձգումներից խուսափելու համար խնդրում ենք նշել յուրաքանչյուր մանկական խնամքի արժեքը:  Երե գնացուցակի մասը դատարկ է թողնված, ձևաթուղթը համարվում է ոչ լիարժեք և կվերադարձվի մասնակցին: Ի հավելումն, մասնակից-խնամող ծառայությունների համաձայնագրում նշված գները պետք է լինեն համաձայն ձեր մասնավոր վճարող ընտանիքների գներին:


Հ: Որպես խնամող, ի՞նչ պետք է անեմ եթե ծնողը պահանջում է մանկական խնամքի ավել օրեր կամ ժամեր քան նշված է իմ կողմից ստացված մանկական խնամքի հաստատման մեջ:

Պ: Մասնակիցը պետք է կապնվի իր առաջին փուլի ծրագրի մասնագետի հետ և զեկուցի ցանկացած փոփոխության վերաբերյալ, որ կարող է ազդել նրանց մանկական խնամքի կարիքների վրա:   Օրինակ` եթե ծնողը ստացել է երկուշաբթիից մինչև ուրբաթ մանկական խնամքի 5 ժամյա տրամադրման հաստատում, իսկ հիմա երկուշաբթիից մինչև ուրբաթ  8 ժամյա խնամքի կարիք ունի, դուք պետք է անմիջապես դիմեք առաջին փուլի ծրագրի մասնագետին: Ծնողը կարող է ենթակա լինել կամ չլինել մանկական խնամքի ժամաքանակի փոխման: Եթե դուք մեզանից ծանուցում չեք ստացել, մենք չենք հաշվարկի թույլտվությունից դուրս տրամադրված խնամքի որևէ հավելաժամ, ծնողը պարտավոր է ուղակի վճարել ձեզ:


Հ: Ի՞նչ պետք է անել, եթե որևէ երեխա դադարի այցելել խնամքի տուն:

Պ: Եթե ծնողը չի բերել երեխային խնամքի տուն, դուք պետք է դիմեք մեր գրասենյակ և զեկուցեք երեխայի բացակայությունը առաջին փուլի ծրագրի մասնագետին: Խնամողները պարտավոր են տեղեկացնել Գործակալությանը եթե երեխան 5 օր շարունակ բացակա է:


Հ: Ու՞մ պետք է դիմել, եթե ինձ օգնություն է անհրաժեշտ խնամողի վճարման պահանջագիրը (ՄՎՊ) լրացնելու համար:

Պ: Ձեր հարմարության համար ՄՎՊ լրացման հրահանգները տրված են ձևաթղթի հակառակ կողմում: Չնայած դրան, դուք կարող եք նաև դիմել առաջին փուլի վարչություն և հանդիպում նշանակել մեր ծրագրի մասնակիցներից մեկի հետ, ով կարող է օգնել ձեզ ծանոթանալ ձևաթղթի ճիշտ լրացման հրահանգներին:


Հ: Ես դադարացրել եմ մանկական խնամքի ծառայությունների տրամադրումը տվյալ ծնողին և չեմ կարող նրանց ստորագրությունը ստանալ: Ի՞նչ կարող եմ անել տրամադրած ծառայությունների համար վճարվելու համար:

Պ: Մեն ձեզ խորհուրդ ենք տալիս ստանալ ծնողի ստորագրությունը ծառայությունների տրամադրման վերջին օրը: Եթե դուք կատարել եք ծնողի հետ կապնվելու բոլոր փորձերը և հաջողության չեք հասել, դուք կարող եք ներկայացնել ՄՎՊ-ն կից նամակով, որում բացատրում եք իրավիճակը: Մենք կփորձենք կապնվել մասնակցի հետ, ՄՎՊ-ի վրա ծնողի ստորագրությունը ստանալու համար: Եթե մենք ի վիճակի չլինենք կապ հաստատել մասնակցի հետ, ծրագրի ղեկավարները կդիտարկեն ձևաթուղթը և ելնելով իրավիճակից որոշում կընդունեն: Տվյալ որոշումները կայացվում են հիմնվելով յուրաքանչյուր իրադրության վրա:


Հ: Կարո՞ղ եմ սպիտականյութով ջնջում կատարել խնամողի վճարման պահանջագրի (ՄՎՊ) վրա:

Պ: ՄՎՊ-ն իրավական փաստաթուղթ է և սպիտականյութի օգտագործումը ձևաթղթի վրա անընդունելի է: Եթե սխալ եք կատարել, գիծ քաշեք տեղեկության վրա, կատարեք ուղղումը, յուրաքանչյուր ուղղման կողքին ստորագրեք և նշեք ամսաթիվը: Սպիտականյութով ջնջված տեղեկություն պարունակող ՄՎՊ-ները չեն ընդունվի:

 

Հ: Ի՞նչ կլինի, եթե ուղղումների պատճառով ՄՎՊ վերադարձվել է ինձ: Ե՞րբ կվճարվեմ:

Պ: Երբ ՄՎՊ-ն վերադարձվում է ձեզ` կից կստանաք նամակ, որը նշում է վերադարձման պատճառները: Խնդրում ենք կատարել ձեր ՄՎՊ-ի ուղղումները և վերադարձնել այն մեր գրասենյակ (համոզվեք որ ստորագրել և ամսաթվագրել եք յուրաքանչյուր փոփոխություն): ՄՎՊ-ի մեր գրասենյակ ստանալուց հետո, համաձայն ՄՎՊ-ի մեր գրասենյակ ստացման նոր ամսաթվի ընթացք կտանք վճարմանը:

 

ԿԿՎ նպաստի ծրագրեր

Հ: Որո՞նք են ԿԿՎ մանկական խնամքի նպաստի ծրագրերը:

Պ: ԿԿՎ հապավումը Կալիֆորնիայի կրթության վարչության համառոտ անվանումն է: Pathways-ի վարչությունը, որը հայտնի է որպես ԿԿՎ մասնաճյուղ, կազմված է չորս ԿԿՎ ծրագրերից` երկրորդ փուլ, երրորդ փուլ, այլընտրանքային վճարումներ (ԿԱԱՎ), և Բերենդո մանկական խնամքի ընտանեկան տների ցանց:  Բոլոր չորս ծրագրերը հետևում են ԿԿՎ պետական վարչության հրահանգներին:


Հ: Ես չեմ ստացել այցելությունների ցանկը: Կարո՞ղ եք ինձ ուղարկել այն:

Պ: Ձեր պարտականությունն է համոզվել, որ այցելությունների ցանկը ստացվել է մինչև ծառայությունների մատուցման ամսվա սկսելը: Եթե դուք այցելությունների ցանկը չեք ստացել, խնդրում ենք անմիջապես դիմել ծրագրի մասնագետին` մինչև ծառայությունների մատուցումը: Ձևաթուղթը փոստով կուղարկվի ձեզ:


Հ: Այցելությունների ցանկի վերևում նշված ամսաթիվը չի ներառում ամբողջ ամիսը: Ի՞նչ է դա նշանակում:

Պ: Եթե այցելությունների ցանկի վերևում նշված ամսաթիվը չի ներառում ամբողջ ամիսը, դա կարող է մի քանի նշանակություն ունենալ: Կարևոր է, որ դուք դիմեք ծնողի ծրագրի մասնագետին պարզաբանումների համար:


Հ: Ես չեմ կարող կապ հաստատել ծնողի ծրագրի  մասնագետի հետ: Ի՞նչ կարող եմ անել:

Պ: Չնայած նախընտրելի է որպեսզի դուք խոսեք ծնողի ծրագրի մասնագետի հետ, դուք կարող եք խոսել Pathways-ի ԿԿՎ մասնաճյուղ վարչության որևէ այլ աշխատակցի հետ:  Նրանք ձեր տեղեկատվությունը կուղղեն համապատասխան աշխատակցին:


Հ: Իմ ծառայություններից օգտվող ծնող դադարեցրել է խնամքի ստացումը և ես չեմ կարող ստանալ նրա ստորագրությունը: Ի՞նչ կարող եմ անել:

Պ: Ձեր պարտականությունն է ամեն օր ստանալ բոլոր մասնակիցների մուտքի և ելքի ստորագրությունները: Նման կարգի դեպքում այցելությունների ցանկը դատարկ կամ անստորագիր չի լինի, բացառությամբ ցանկի վերջում դրվող ամսեկան ստորագրության: Նման դեպքերում, Pathways-ը կփորձի կապ հաստատել մասնակցի հետ ստորագրություն ստանալու համար; ամեն դեպքում ստորագրությունը պետք է ստացվի վճարում կատարելու համար:


Հ: Որո՞նք են մանկական խնամքի հաստատված ժամերը:

Պ: Սկզբնական գրանցման ժամանակ կամ փոփոխության դեպքում դուք կստանաք ծանուցում մանկական խնամքի հաստատված ժամաքանակով:  Կարևոր է, որ դուք կարդաք ծանուցման վրայի “ծանոթությունները" մանկական խնամքի հաստատված ճշգրիտ ժամաքանակների համար: Եթե մասնակիցը օգտվում է հաստատված ժամաքանակից ավել ժամերից, Pathways-ը պատասխանատվություն չի կրում տվյալ ժամերի հատուցման համար:


Հ: Արդյո՞ք ես պատասխանատու եմ երեխայի այցելության վերաբերյալ զեկուցելու համար:

Պ: Այո, և ծնողը և խնամոխնամողը պատասխանատու են երեխայի այցելության փոփոխությունների վերաբերյալ զեկուցելու համար: Եթե երեխան դադարել է ձեր հաստատություն հաճախել, դուք պետք է զեկուցեք տվյալ փոփոխության վերաբերյալ  5 օրացույցային օրվա ընթացքում: Ինչպես նաև, դուք պետք է զեկուցեք եթե փոխվել են մասնակցի կողմից երեխային ձեր հաստատություն բերելու ժամերը,  քանի որ սա կարող է ազդել Ձեր վճարման վրա:


Հ: Ես ծնող ունեմ որի գրաֆիկը անկայուն է: Ի՞նչ է դա նշանակում:

Պ: Մասնակիցը, որի համար հաստատվել է անկայուն գրաֆիկ ունի տատանվող աշխատանքային օրեր և ժամեր: Pathways-ը նախօրոք չգիտի մասնակցի աշխատանքային օրերը կամ ժամերը, այդ պատճառով նրանց գրաֆիկը հաստատված է որպես անկայուն գրաֆիկ: Անկայուն գրաֆիկ ունեցող մասնակիցները պետք է անկայուն գրաֆիկը և այլ տեղեկատվություն տրամադրեն մինչև ամսի 5րդ օրը: Ներկայացված փաստաթղթերը ուսումնասիրելուց հետո Pathways-ը կորոշի ձեր վճարը:


Հ: Գիտեմ, որ անկայուն գրաֆիկը ժամանակին է ներկայացվել: Ինչու՞ իմ վճարումը դեռ չի կատարվել:

Պ: Չնայած որ անկայուն գրաֆիկը ժամանակին է ներկայացվել,  ծնողը պետք է ներկայացնի իր աշխատանքային գործունեությունը հաստատող հավելյալ փաստաթղթեր:  Եթե ինչ որ բան բացակայում է կամ լիարժեք չէ, ձեր վճարումը չի կատարվի մինչև ծնողը չավարտի գործընթացը:


Հ: Ո՞րն է իմ հաստատված գնացուցակը:

Պ: Հաստատված գնացուցակի պատճեն կուղարկվի ձեզ ծառայությունների համաձայնագրի հաստատումից հետո: Եթե դուք պատճեն չեք ստացել, խնդրում ենք դիմել ծրագրի մասնագետին: Ինչպես նաև, նոր ընտանիքի հաստատման դեպքում դուք կստանաք գրանցման վկայական, որը նշում յուրաքանչյուր երեխայի վճարի նշանակման համար օգտագործվող գնացուցակը:


Հ: Ես ռեսուրսների և հանձնարարականների վարչությանը տեղեկացրել եմ իմ մանկական խնամքի հաստատության փոփոխությունների վերաբերյալ:   Արդյո՞ք պետք է զեկուցեմ տվյալ փոփոխությունները նաև ԿԿՎ նպաստային ծրագրերին:

Պ: Այո: Չնայած որ ռեսուրսների և հանձնարարականների վարչությունը և ԿԿՎ նպաստային ծրագրերը նույն գրասենյակում են, նրանց ֆունկցիաները գրասենյակում տարբեր են: Խնդրում ենք կապնվել երկու վարչությունների հետ փոփոխության վերաբերյալ զեկուցելու համար:

 

ԽՆԱՄՈՂԻ ՎՃԱՐՈՒՄ

Հ: Ե՞րբ պետք է խնամողի վճարման պայմանագիրը (ՄՎՊ)/ այցելությունների ցանկը  (ԱՑ) ներկայացվի, որպեսզի նրանք համարվեն ժամանակին ներկայացված:

Պ: ՄՎՊ-ն և ԱՑ-ն պետք է ներկայացվեն մինչև յուրաքանչյուր ամսվա 5րդ օրը: Ցանկացած ՄՎՊ/ԱՑ, որը կներկայացվի ամսվա 5րդ օրից հետո կհամարվի ուշացած: (Խնդրում ենք ստուգել վճարումների օրացույցը վճարների բաշխման վերաբերյալ տեղեկատվության համար): Եթե ընտանիքը, որին ծառայություն եք մատուցում ունի անկայուն գրաֆիկ, ապա վճարումների ուշացումից խուսափելու համար անկայուն գրաֆիկը պետք է նույնպես ներկայացվի մինչև յուրաքանչյուր ամսվա  5րդ օրը:


Հ: Որո՞նք են այն պատճառները, որոնց հիման վրա իմ վճարումը կարող է ուշացվել:

Պ: Որոշ պատճառներ, որոնց հիման վրա ձեր վճարումը կարող է ուշացվել ներառում են` ԱՑ/ՄՎՊ ամսվա 5րդ օրվանից հետո ներկայացնելը, ծնողի անկայուն գրաֆիկի չներկայացնելը կամ  ամսվա 5րդ օրվանից հետո ներկայացնելը, ձեր ԱՑ/ՄՎՊ ներկայացվել էր սխալներով և ետ է ուղարկվել ուղղումներ կատարելու համար, դուք չեք վերաներկայացրել ձեր ԱՑ/ՄՎՊ ըստ նամակի վրա նշված ամսաթվի, և/կամ ձեր ԱՑ/ՄՎՊ-ում նշված ժամերը չեն համապատասխանում ձեր հաստատված ժամաքանակին:


Հ: Ե՞րբ կվճարվեմ, եթե իմ ԱՑ/ՄՎՊ-ն ետ է վերադարձվել:

Պ: Եթե դուք գրանցված եք երկրորդ փուլի, երրորդ փուլի, ԱՎ-ի կամ Բերենդո մանկական խնամքի ցանցում, մենք հաշվի կառնենք երկրորդ ներկայացման ամսաթիվը: Մինչև ամսվա 15րդ օրը վերաներկայացված ԱՑ-ի վճարումը կկատարվի հաջորդ ամսվա երկրորդ աշխատանքային օրը: Ամսվա 16րդից մինչև 20րդ օրը վերաներկայացրած ԱՑ-ի վճարումը կկատարվի ուշացված վճարումների հետ  (սովորաբար ամսի 6-ին; իրական ամսաթվի համար տես վճարումների գրաֆիկը ): Ամսվա 20րդից մինչև 31րդ օրը վերաներկայացրած ԱՑ-ի վճարումը կկատարվի հաջորդ ամսվա ժամանակին ներկայացված վճարումների հետ  (սովորաբար ամսի 26-ին; իրական ամսաթվի համար տես վճարումների գրաֆիկը ):

Եթե դուք առաջին փուլի խնամող եք, մենք հաշվի կառնենք ստացման կնիքի ամսաթիվը:


Հ: Ու՞մ կարող եմ դիմել երեխայի այցելության, հասցեյի և հեռախոսահամարների փոփոխության վերաբերյալ:

Պ: Ցանկացած փոփոխություն պետք է զեկուցվի սպասարկվող ընտանիքի համար նշանակված ծրագրի մասնագետին` 5 աշխատանքային օրվա ընթացքում: Երեխաների այցելության փոփոխությունների վերաբերյալ հինգ օրից ավել չզեկուցելը կարող է առաջացնել ձեր վճարման ուշացում կամ չվճարում:


Հ: Ու՞մ կարող եմ դիմել ուղիղ վճարման ծրագրում գրանցման համար:

Պ: Խնդրում ենք դիմել Pathways-ի ֆինանսական վարչությանը ուղիղ վճարման ծրագրում գրանցման համար:


Հ: Արդյո՞ք պետք է խնամողները զանգահարեն ծնողների անունից, որպեսզի պարզաբանեն թե ինչ տեղեկատվություն պետք է ներկայացվի ծնողի կողմից վճարումը կատարելու համար:

Պ: Ոչ: Գաղտնիության պատճառով Pathways-ը ձեզ որևէ տեղեկատվություն չի տրամադրի ծնողի երեխայի խնամք ստանալու գործընթացի վերաբերյալ: Դուք կարող եք  տեղեկատվություն պահանջել միայն ձեր ծառայությունների համաձայնագրի, վճարման կամ հաստատված ժամաքանակի վերաբերյալ: Եթե ծնողը հարցեր ունի նա պետք է անմիջականորեն կապնվի իր ծրագրի մասնագետի հետ:


Հ: Կարո՞ղ է ծնողը զանգահարել խնամողի անունից վճարման վերաբերյալ հարցնելու համար:

Պ: Գաղտնիության պատճառով խնամողի տեղեկատվությունը չի տրամադրվի ծնողին: Մենք որոշակի տեղեկատվություն չենք տրամադրի վճարման վերաբերյալ, ինչպես օրինակ` վճարի ուղարկման ամսաթիվը, չեկի համարը, չեկի հստակ գումարը, որը կարող է ներառել նաև այլ ընտանիքների վճարման գումարները: Ցանկանալու դեպքւմ ծնողները կարող են հարցնել իրենց երեխայի կամ երեխաների համար վճարված գումարը:


Հ: Արդյո՞ք կվճարվեմ Pathways-ի կողմից չարտոնագրված ժամերի համար:

Պ: Ոչ: Խնամողները կվճարվեն միայն այն ժամերի համար, որոնք արտոնագրված են գործունեության ծանուցման մեջ:


Հ: Ի՞նչ պետք է անել եթե համարում եմ, որ իմ վճարման գումարը ճշգրիտ չէ:

Պ: Եթե ցանկանում եք, որպեսզի ձեր վճարումը վերանայվի խնդրում ենք ներկայացնել վճարի վերանայման պահանջագիր վճարների ծառայության վարչություն: Դուք կարող եք ստանալ ձևաթուղթը զանգահարելով վճարների ծառայությունների վարչություն, որպեսզի ձեզ փոստթվ ուղարկեն այն կամ անձնապես պահանջելով ձևաթուղթը: Մենք կկապնվենք ձեզ հետ երբ վերանայումը ավարտվի:


Հ: Արդյո՞ք կարող եմ ԱՎ/ՄՎՊ-ի վրա փոփոխություններ կատարել , ինչպես օրինակ գիծ քաշել որևէ ամսի կամ անվան վրա:

Պ: Ոչ, ԱՑ/ՄՎՊ-ի վրա փոփոխություններ կատարելը ճիշտ չէ: Խնդրում ենք դիմել ձեր խնամք ստացող ընտանիքին կցված ծրագրի մասնագետին եթե ԱՑ/ՄՎՊ-ն սխալ է:


Հ: Արդյո՞ք համարվում եմ Pathways-ի աշխատակից, քանի որ վճարվում եմ նրա կողմից:

Պ: Ոչ: Pathways-ը ձեր գործատուն չէ: Դուք ինքներդ եք ձեր գործատուն և մանկական խնամքի ծառայությունների ենթակապալառու:  Pathways-ը վճարում է ձեզ ծրագրում գրանցված ծնողի անունից:  Քանի որ դուք Pathways-ի աշխատակից չեք, մենք չենք կարող վարկ ստանալու կամ այլ նպատակով ձեզ աշխատանքի վերաբերյալ հաստատում տրամադրել կամ լրացնել որևէ փաստաթուղթ:


Հ: Ինչքա՞ն է Pathways-ը վճարում խնամողներին:

Պ: Pathways-ը վճարման գներ չի նշանակում: Մենք վճարում ենք խնամողներին համաձայն նրանց հրատարակած գների, որոնք վճարվում են անհատ ծնողների կողմից համաձայն տարածքային շուկայական սանդղակի (ՏՇՍ):


Հ: Ինչպե՞ս է հաշվարկվում իմ վճարումը:

Պ: Ձեր վճարումը կախված է բազմաթիվ գործոններից` ծնողների հաստատված գրաֆիկից, երեխայի դպրոցական գրաֆիկից, բացակայություններից և այլ պայմաններից, որոնք կարող են փոխվել ամսից ամիս և ազդել ձեր վճարի վրա:


Հ: Ինչպե՞ս կարող եմ իմանալ արդյոք կվճարվեմ լիարժեք թե կես դրույք խնամքի համար:

Պ: Հետևյալ աղյուսակը ցույց է տալիս թե ինչպես են որոշվում  լիարժեք և կես դրույքի ժամերը: Հաշվի կառնվեն ծնողների հաստատված խնամքի ժամերը երբ հաշվարկեն լիարժեք/կես դրույք վճարները:

  • Ժամավճար Շաբաթը 30 ժամից կամ օրը 6 ժամից քիչ:
  • Օրը 6 ժամ կամ ավել
  • Շաբաթական – Լիարժեք` շաբաթը 30 ժամ կամ ավել
  • Շաբաթական – Կես դրույք` շաբաթը 30 ժամից քիչ
  • Ամսեկան - Լիարժեք` շաբաթը 30 ժամ կամ ավել, կամ շաբաթական միջինը 30 ժամ կամ ավել , խնամքը տրամադրվում է ամսվա ամեն շաբաթ:
  • Ամսեկան – Կես դրույք` շաբաթը 30 ժամից քիչ, կամ շաբաթական միջինը 30 ժամից քիչ, խնամքը տրամադրվում է ամսվա ամեն շաբաթ:

 

Հ: Արդյո՞ք խնամողը կվճարվի, եթե երեխան հիվանդ է և չի կարող այցելել խնամքի տուն:

Պ: Երբ երեխան բացակա է, միայն մանկական խնամքի արտոնագրված խնամողներն են ենթակա վճարման: Բացակայությունների դեպքում վճարումը պետք է ներառված լինի խնամողների ներկայացված հրատարակված հասարակական քաղաքականության մեջ: Արտոնագրված խնամողներն կվճարվեն միայն եթե ծնողը ստորագրի ԱՑ/ՄՎՊ-ի հակառակ կողմին և նշի երեխայի բացակայության պատճառները, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ արդյոք բացակայության պատճառները համարվում են հարգելի համաձայն ԱՑ-ի հակառակ կողմում նշված պահանջների: Երբ երեխան բացակա է 5 շարունակական օր, բժշկի գրություն է անհրաժեշտ:

[/Fix]

Support